|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մայիսի 2024 թվականի N 693-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Գույքի օտարման մասին։ Զեկ.Դավիթ Սարգսյան 2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 3. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 59/1 հասցեի 784.0քմ, Կամոյի փողոց թիվ 59/2 հասցեի 207.0քմ և Կամոյի փողոց թիվ 59/3 հասցեի 18.1քմ հողամասերն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին ։ Զեկ. Դավիթ Սարգսյան 4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 5. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 183 հասցեի ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19․3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 6. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 199 հասցեի ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․7քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 7. Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 61/1 հասցեի 255.4քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 8. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1944.9քմ մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանները և տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 10. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/15 հասցեի ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19․7քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 11. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 1791.1քմ ընդհանուր մակերեսով թվով 8 հողամասերը և գյուղատնտեսական նշանակության հողերից 12927.3քմ մակերեսով թվով 3 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 12. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեի 124.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 13. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/10 հասցեի ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 34․8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 14. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող մի շարք ծածկագրով հողամասեր Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 15. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 12/3 հասցեի շինությունը, պարիսպը և վերջիններիս զբաղեցրած 115․0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 16. Դիլիջան համայնքի բնակիչ Գնել Քեռյանի կողմից նվիրաբերած LADA NIVA LEGEND մակնիշի ավտոմեքենան որպես նվեր ընդունելու և Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում ընդգրկելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 17. Եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված տնակները որպես նվեր ընդունելու և Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում ընդգրկելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 18. Դիլիջան համայնքի 2022-2026 թթ. աղբահանության և սանիտարական մաքրման տեղական կառավարման պլանը հաստատելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 19. Դիլիջան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան |
Կողմ -12 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|