Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սուրեն Հայկի Աղաջանյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 868.5քմ հողամասին կից գտնվող Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/2 հասցեի 868.5քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 868.5քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/2 հասցեի 868.5քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով 1060439 /մեկ միլիոն վաթսուն հազար չորս հարյուր երեսունինը/ դրամ արժեքով օտարել քաղ. Սուրեն Հայկի Աղաջանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց թիվ 58/2 հասցեի 868.5քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով 1060439 /մեկ միլիոն վաթսուն հազար չորս հարյուր երեսունինը/ դրամ արժեքով քաղ. Սուրեն Հայկի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |