Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 05.10.2023թ․ «Գրիին ռոք մենեջմենթ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 1/4 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիրի և հյուրանոցի կառուցման թիվ Ա1-144 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանք/: Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի վերոնշյալ նախագծային փաստաթղթերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 18-րդ հոդվածի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի» 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 1/4 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիրի և հյուրանոցի կառուցման նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացմանը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |