Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աշոտ Ռուդիկի Ալիխանյանը` 2014թ. մայիսի 21-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում նշված, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 105.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին վերոգրյալ հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2075 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հաշվի առնելով վերոգրյալը, 2014թ. մարտի 28-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 9.1 կետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 1-ին մասի և 468 հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. 2014թ. մայիսի 21-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում կատարել փոփոխություն, մասնավորապես` Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 105.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև 2075 թվականի դեկտեմբերի 31-ը: Սույն փոփոխությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: