Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 8-ի թիվ 645-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/11 հասցեի 35.2քմ հողամասում, քաղ. Կարապետ Վոլոդյայի Պապոյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 35.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16082023-11-0060/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարապետ Պապոյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2023թ. սեպտեմբերի 13-ի թիվ 415-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Կարապետ Վոլոդյայի Պապոյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/11 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 35.2քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 35.2քմ հողամասը, համապատասխանաբար, 95920 դրամ և 370086 դրամ արժեքներով օտարել քաղ. Կարապետ Վոլոդյայի Պապոյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Կարապետ Պապոյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 370086 /երեք հարյուր յոթանասուն հազար ութսունվեց/ դրամ, 900405051690 հաշվարկային հաշվին` 95920 /իննսունհինգ հազար ինը հարյուր քսան/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: