|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հոկտեմբերի 2023 թվականի N 833 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 42 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ |
Համաձայն 2007թ․ օգոստոսի 02-ի ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 42 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացիներ Արտակ Հովսեփի Կիրակոսյանին և Զիրավարդ Աղաբեկի Կիրակոսյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Օրջոնիկիձեի փողոց թիվ 42 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 560.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 560.0քմ: Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և օժանդակ շինության /ավտոտնակի/ շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացիներ Արտակ Հովսեփի Կիրակոսյանը և Զիրավարդ Աղաբեկի Կիրակոսյանը ձեռք են բերում սեփականության իրավունք: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1.Հաստատել Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 42 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 560.0քմ մակերեսով, քաղաքացիներ Արտակ Հովսեփի Կիրակոսյանի (ծնված 10.07.1968թ.) և Զիրավարդ Աղաբեկի Կիրակոսյանի (ծնված 25.09.1939թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2.Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 42 հասցեի բնակելի տան ձևափոխությունների օժանդակ շինության /ավտոտնակի/ նկատմամբ ճանաչել քաղաքացիներ Արտակ Հովսեփի Կիրակոսյանի (ծնված 10.07.1968թ.) և Զիրավարդ Աղաբեկի Կիրակոսյանի (ծնված 25.09.1939թ.) սեփականության իրավունքը: 3.Պարտավորեցնել համասեփականատերերին. 1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով: 2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|