Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց շենք 84, բնակարան 15 հասցեի բնակիչ Հասմիկ Թամրազյանը հայտնելով, որ Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 12 արձանագրային որոշման մեջ թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Հասմիկ Վասիլի Թամրազյանի» փոխարեն գրվել է «Հասմիկ Վասիլի Գրիգորյան», «Մարիաննա Ժորայի Թամրազյանի» փոխարեն՝ «Մարիանա Ժորայի Թամրազյան»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի «Մի շարք կոմունալ բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 12 արձանագրային որոշման մեջ «Հասմիկ Վասիլի Թամրազյանի» փոխարեն գրվել է «Հասմիկ Վասիլի Գրիգորյան», «Մարիաննա Ժորայի Թամրազյանի» փոխարեն՝ «Մարիանա Ժորայի Թամրազյան»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 12 արձանագրային որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Հասմիկ Վասիլի Գրիգորյանի» փոխարեն կարդալ «Հասմիկ Վասիլի Թամրազյան», «Մարիանա Ժորայի Թամրազյանի» փոխարեն՝ «Մարիաննա Ժորայի Թամրազյան»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: