Դիլիջանի համայնքապետին է դիմել Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 67 շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Գառնիկ Հայկազի Մելքոնյանը՝ իրենց կողմից վարձակալական իրավունքով զբաղեցրած վերոհիշյալ բնակարանը գնելու խնդրանքով: Հարցը քննարկվել է համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 20-ի նիստում և թիվ 892-Ա որոշմամբ բավարարվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 67 շենքի թիվ 9, երեք սենյականոց` 75,21 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն ուղղակի վաճառքի ձևով, 112815 (հարյուր տասներկու հազար ութ հարյուր տասնհինգ) դրամ արժեքով օտարել Գառնիկ Հայկազի Մելքոնյանին, Պարույր Գառնիկի Մելքոնյանին, Դավիթ Գառնիկի Մելքոնյանին, Աննա Գառնիկի Մելքոնյանին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: