Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 22092022-11-0024 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 42 հասցեի 0.19հա հողամասը հանդիսանում է քաղ. Օֆելյա Արտաշի Կարապետյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասում առկա ինքնակամ շինությունն (կառուցված մինչև 2015թ.) օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 42 հասցեում առկա է ինքնակամ կառուցած 37.24քմ արտաքին մակերեսով տնտեսական պահեստ (կառուցված մինչև 2015թ.) /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր 2023FEWMNB: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին, վերոգրյալ 37.24քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունն օրինականացնելու վերաբերյալ: Վերջինիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 172496 /հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր իննսունվեց/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Քաղ. Օֆելյա Արտաշի Կարապետյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 42 հասցեի 0.19հա հողամասում առկա տնտեսական պահեստը՝ 37.24քմ արտաքին մակերեսով ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել քաղ. Օֆելյա Կարապետյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ հասարակական նշանակության շինությունների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 172496 / հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր իննսունվեց/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: