Այսօր: Երեքշաբթի, 14 Հունվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 857-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2025 թվականի N 857-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից Դիլիջան համայնքում 2024թ. ծնված երեխաների ընտանիքներին, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստացել և 2025թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 
 Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի   7-րդ,   42-րդ կետերի պահանջներով և համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 12.01.2024թ․ թիվ 576-Ն որոշման`Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 

1.Դիլիջան համայնքում 2024թ. ծնված երեխաների ընտանիքներին, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստացել և 2025թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին /ծնողներից առնվազն մեկը պետք է լինի Դիլիջան համայնքի բնակիչ/ ֆինանսական աջակցություն  ցուցաբերելու    համար Դիլիջան համայնքի 2025թ. բյուջեի վարչական   մասի «Ընտանիքի անդամներ և զավակներ» /բաժին 10 , խումբ 04, դաս 01, հոդված 4729/ նախատեսված 7000000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամը 2025թ-ի ընթացքում  տրամադրել նորածին երեխաների ընտանիքի մայրերին, յուրաքանչյուր նորածին երեխայի համար՝ 20000 դրամ,  ընտանիքի մյուս  երեխաների՝ յուրաքանչյուրի համար՝ 10000-ական դրամ գումարի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Կողմ -12

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner