Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 462
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2025 թվականի N 462

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ, ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ, 6-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Վիգեն Զարգարյան Յուրայի», «Ալիս Փենեսյան Տիգրանի», «Մարինե Դավթյան Էդիլի», «Արթուր Գրիգորյան Ռուբենի», «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերության դիմում-հայտերը՝

1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Արթուր Գրիգորյան Ռուբենի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։

2.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Արթուր Գրիգորյան Ռուբենի» և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։

3.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Ալիս Փենեսյան Տիգրանի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։

4.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Ալիս Փենեսյան Տիգրանի» և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։

5.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Վիգեն Զարգարյան Յուրայի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։

6.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Մարինե Դավթյան Էդիլի» դիմում-հայտը և տրամադրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի թույլտվություն 2025թ-ի համար։

7.Բավարարել «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01.07.2025-31.12.2025թ-ի համար։

8.Բավարարել «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն 2025թ-ի համար։

9.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:

10.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner