Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Աշոտ Ռուդիկի Ալիխանյանը՝ իրեն տրամադրված Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 0.0105հա հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի ժամկետը մինչև 2060 թվականը երկարաձգելու խնդրանքով: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 0.0105հա հողամասի նկատմամբ քաղ․ Աշոտ Ռուդիկի Ալիխանյանին տրամադրված կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև 2060 թվականը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 0.0105հա հողամասի նկատմամբ քաղ․ Աշոտ Ռուդիկի Ալիխանյանին տրամադրված կառուցապատման իրավունքի ժամկետը մինչև 2060թ․ երկարաձգելու մասին առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |