Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Համլետ Մայիլի Թամամյանը` <<Շլորկուտ>> հանդամասում իրեն հատկացված այգեգործական հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Քաղ. Համլետ Մայիլի Թամամյանին հատկացված 500.0քմ այգեգործական հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Այգեգործների փողոց, 8-րդ փկղ. թիվ 3:
2.Պարտավորեցնել քաղ. Համլետ Թամամյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: