Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 213
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2023 թվականի N 213

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 79 ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Գոհար Ֆրունզեի Խանզադյանի կողմից Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 79 շենքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություն, մասնավորապես՝ 18.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակ: Վերջինիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 18.9քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում է գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը չի մտնում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողերի կազմ: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 18.9քմ հողամասն ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր» :
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`

1. Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 79 շենքին հարակից տարածքում գտնվող 18.9քմ հողամասին և ավտոտնակին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Հովսեփյան փողոց, թիվ 79/2:
2. Քաղ․ Գոհար Ֆրունզեի Խանզադյանի կողմից, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 79/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 18.9քմ հողամասում ինքնակամ կառուցված 18.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
3. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ ավտոտնակի և վերջինիս զբաղեցրած 18.9քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34 կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Գոհար Խանզադյանին՝ նշված հողամասի և շինության ձեռքբերման նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner