Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գագիկ Էդուարդի Ուլիխանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 4226․3քմ, 1300․0քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22/4 հասցեի/ 179․3քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 179․3քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է հատուկ պապհպանվող տարածքների հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22/4 հասցեի 179․3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1225390 /մեկ միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր իննսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Գագիկ Էդուարդի Ուլիխանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22/4 հասցեի 179․3քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1225390 /մեկ միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր իննսուն/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Գագիկ Էդուարդի Ուլիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |