Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 219
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2023 թվականի N 219

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ Խ․ ՎԱԹԻՆՅԱՆ (ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ) ՓՈՂՈՑ ԹԻՎ 85 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 2022թ․ նոյեմբերի 11-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Խ․ Վաթինյան (նախկինում Հակոբջանյան) փողոց թիվ 85 հասցեի շինությունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացի Վարդան Յուրիկի Գրիգորյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված շինության և տնամերձ հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Խ․ Վաթինյան հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 600.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 898.7քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող  հողամասի մակերեսը կազմում է 298.7քմ, որը բավարար է Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով տիրապետողի սեփականության իրավունքը ճանաչելու համար /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: 
Նշված տնամերձ հողամասում առկա շինության /բնակելի տան/ ձևափոխությունների, կցակառուցումների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Վարդան Յուրիկի Գրիգորյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 

1. Դիլիջան քաղաքի Խ․ Վաթինյան (նախկինում Հակոբջանյան) փողոց թիվ 85 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող 298.7քմ հողամասի, բնակելի տան ձևափոխությունների և կցակառուցումների նկատմամբ ճանաչել քաղաքացի Վարդան Յուրիկի Գրիգորյանի  (ծնված 01.11.1977թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Խ․ Վաթինյան փողոց թիվ 85 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի մակերեսի չափը կազմում է 898.7քմ:
2. Պարտավորեցնել քաղ․ Վարդան Գրիգորյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner