Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հունվարի 17-ի թիվ 41-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, թիվ 10/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գագիկ Ամիրի Աղաբեկյանի կողմից ինքնակամ կառուցված 100․995քմ արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կայանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20022025-11-0034/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գագիկ Աղաբեկյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, թիվ 10/1 հասցեի ավտոտեխսպասարկման կայանը՝ 100․995քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 139․0քմ հողամասը, համապատասխանաբար, 2105140 դրամ և 949968 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտեխսպասարկման կայանը և վերջինիս զբաղեցրած 139․0քմ հողամասը քաղ. Գագիկ Ամիրի Աղաբեկյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, թիվ 10/1 հասցեի ավտոտեխսպասարկման կայանը՝ 100․995քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 139․0քմ հողամասը, համապատասխանաբար, 2105140 դրամ և 949968 դրամ արժեքներով քաղ. Գագիկ Ամիրի Աղաբեկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |