Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Վարդան Հայկազի Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 235/4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի սպասարկման 21․3քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց, թիվ 235/9 հասցեի/ 21․1քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 21․1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 235/9 հասցեի 21․1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 221842 /երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Վարդան Հայկազի Թամրազյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 235/9 հասցեի 21․1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 221842 /երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Վարդան Հայկազի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |