Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գրիգորի Մանուչարյանը՝ Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 1-ին փողոց, թիվ 10 հասցեի 0.597հա հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 1-ին փողոց, թիվ 10 հասցեի հողամասից առանձնացվող 0.2 հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Հովք, 1-ին փողոց, թիվ 10/1, իսկ մնացած 0.397 հա հողամասը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ Դիլիջան համայնք, գյուղ Հովք, 1-ին փողոց, թիվ 10։
2.Պարտավորեցնել քաղ․ Գրիգորի Մանուչարյանին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: