Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝
1.2025 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, հայտարարել Հայաստանի Հանրապետության Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների մրցույթ.
1)Աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-13):
2)Աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-15):
2.Մրցույթի մասին հայտարարությամբ հանդես գալ զանգվածային տեղեկատվության միջոցներով, ինչպես նաև http:/www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: