Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սեդա Աղաջանյանը, Մարատ Սարգսյանը, Հարություն Սարգսյանը,Հակոբ Սարգսյանը, և Սիմոն Սարգսյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 2-րդ փողոց 3-րդ փկղ․ թիվ 4 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի 2-րդ փողոց 3-րդ փկղ․ թիվ 4 հասցեի հողամասից առանձնացվող 0.12424հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, 2-րդ փողոց 3-րդ փկղ․ թիվ 4/1, իսկ մնացած 0.06401հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, 2-րդ փողոց 3-րդ փկղ․ թիվ 4։
2.Պարտավորեցնել համասեփականատերերին․
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: