Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4264 /տրանսպորտային նյութեր/ ծախսային հոդվածից նվազեցնել՝ 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ,
2. «01-03-03» Դիլիջան համայնք /Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4235 /կառավարչական ծառայություններ/ ծախսային հոդվածին ավելացնել՝ 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ։
3. Սույմն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |