Համաձայն 2023թ․ ապրիլի 04-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում գտնվող (գյուղ, Թեղուտ, 1-ին փողոց թիվ 8 հասցե) անշարժ գույքը պատկանում է քաղաքացի Վոլոդյա Համազասպի Փիրումյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի`վերոնշյալ տնամերձ հողամասի չափը կազմում է 1137.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 613.1քմ և 395.5քմ ընդհանուր բաժնային սեփականություն /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և անասնաշենքի շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Վոլոդյա Համազասպի Փիրումյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 1-ին փողոց, թիվ 8 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 613.1քմ և 395.5քմ ընդհանուր բաժնային սեփականություն մակերեսով, քաղաքացի Վոլոդյա Համազասպի Փիրումյանի (ծնված 31.05.1952թ․) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 1-ին փողոց, թիվ 8 հասցեի բնակելի տան ձևափոխությունների և անասնաշենքի նկատմամբ ճանաչել քաղ. Վոլոդյա Համազասպի Փիրումյանի (ծնված 31.05.1952թ․) սեփականության իրավունքը:
3. Պարտավորեցնել քաղ․ Վոլոդյա Փիրումյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: