Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0295-0012 ծածկագրով 0.0074հա հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 18 փետրվարի 2025 թվականի թիվ 886-Ա որոշման։ Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 0.0074հա հողամասի մի մասը/0.006903հա/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր», մյուս մասը/0.000497հա/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Բնակավայրերի հողերի 11-003-0295-0012 ծածկագրով 0.0074հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ. թիվ 10/9 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2.Նշված 0.000497հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-003-0295-0012 ծածկագրով 0.0074հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: