Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արծրուն Գրիգորյանը Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց թիվ 91/2, 93/3, 95/2, 93/2 և Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց թիվ 110 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած 0.2244հա հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց թիվ 91/2, 93/3, 95/2, 93/2 և Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց թիվ 110 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած 0.2244հա հողամասը և բնակելի տունը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Գոշ, Մ․ Գոշի փողոց թիվ 110 հասցեով:
2.Պարտավորեցնել քաղ․ Արծրուն Գրիգորյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: