Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 156
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ԳՐԻԻՆ ՌՈՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և «ԳՐԻԻՆ ՌՈՔ» բարեգործական հիմնադրամի միջև 09.10.2025թ․ կնքված թիվ 0509-2025 պայմանագրի, «ԳՐԻԻՆ ՌՈՔ» բարեգործական հիմնադրամը Դիլիջանի համայնքապետարանին է նվիրաբերում 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ «Դիլիջանի մարզահամալիր» ՀՈԱԿ-ի սաների  տարբեր ներպետական և միջազգային մրցույթներին և այլ ուսումնական միջոցառումներին մասնակցելու համար։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1.«ԳՐԻԻՆ ՌՈՔ» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին նվիրաբերված 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։

2. «ԳՐԻԻՆ ՌՈՔ» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին նվիրաբերված  1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝ «09-05-01» Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածով։

3.«Դիլիջանի մարզահամալիր» ՀՈԱԿ-ին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը ծախսել բացառապես «Դիլիջանի մարզահամալիր» ՀՈԱԿ-ի սաների  տարբեր ներպետական և միջազգային մրցույթներին և այլ ուսումանական միջոցառումներին մասնակցելու համար և մինչև 25.12.2025թ․ ներկայացնել հաշվետվություն «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ին։ 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner