Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 1018-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2025 թվականի N 1018-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության 15.07.2021թ․ թիվ 1169-Ն որոշման, Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 27.03.2025թ․ կնքված թիվ Դ-ԴՄ-2025 պայմանագրի հիման վրա ս/թ․ օգոստոսի 15-ին կնքվել է համաձայնագիր՝ ըստ որի Դիլիջան համայնքին հատկացվել է 5 154 000 (հինգ միլիոն մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ՝ 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 5 154 000 (հինգ միլիոն մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։ 

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  5 154 000 (հինգ միլիոն մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝  Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ «09-01-01»  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Կողմ -11

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner