Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 569-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2023 թվականի N 569-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/2 ՀԱՍՑԵԻ 0.03185ՀԱ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արթուր Հենրիկի Սանթրոսյանը և Արման Մարատի Ասլանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 2/1 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 0.6հա հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց թիվ 2/2 հասցեի/ 0.03185հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.03185հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 2/2 հասցեի 0.03185հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2176725 /երկու միլիոն հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Արթուր Հենրիկի Սանթրոսյանին և Արման Մարատի Ասլանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 2/2 հասցեի 0.03185հա հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 2176725 /երկու միլիոն հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Արթուր Հենրիկի Սանթրոսյանին և Արման Մարատի Ասլանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -12

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner