Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 49
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության 27.12.2024թ․ թիվ 2060-Ն որոշման,   Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 26․02.2025թ․ կնքված թիվ ԴՄ-ԴԵԴ-2025 պայմանագրի Դիլիջան համայնքին հատկացվել է 1 243 300 (մեկ միլիոն երկու հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ՝ արտադպրոցական հաստատություններում դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված մանկավարժներին լրավճար վճարելու նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է վերը նշված գումարը ճանաչել եկամուտ և ծախս։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  1 243 300 (մեկ միլիոն երկու հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։ 

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված   1 243 300 (մեկ միլիոն երկու հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝ «09-05-01» Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4729 /Այլ նպաստներ բյուջեից/ հոդվածով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner