Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Ցոլակ Հարությունյանը և Հարություն Ռաֆայելյանը՝ Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 8-րդ նրբ․ թիվ 2, թիվ 4, թիվ 6 հասցեների 0․0726հա, 0.06հա, 0.1069հա և Սարալանջի փողոց 7-րդ նրբ․ թիվ 2 հասցեի 0․0735հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.313հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 8-րդ նրբ․ թիվ 2, թիվ 4, թիվ 6 հասցեների 0․0726հա, 0.06հա, 0.1069հա և Սարալանջի փողոց 7-րդ նրբ․ թիվ 2 հասցեի 0․0735հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.313հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սարալանջի փողոց 8-րդ նրբ․ թիվ 2:
2. Պարտավորեցնել համասեփականատերերին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: