Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Գայանե Յուրիկի Սարգսյանը՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց, թիվ 2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող անասնաշենքի սպասարկման 0․31հա հողամասին կից գտնվող /1-ին փողոց, թիվ 2/7 հասցեի/ 0․15407հա մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0․15407հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց, թիվ 2/7 հասցեի 0․15407հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 793153 /յոթ հարյուր իննսուներեք հազար հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Գայանե Յուրիկի Սարգսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց, թիվ 2/7 հասցեի 0․15407հա հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 793153 /յոթ հարյուր իննսուներեք հազար հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Գայանե Յուրիկի Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |