Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արմեն Վանիկի Ղազարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 26/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0․32255հա հողամասին կից գտնվող Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 32/6 հասցեի 0․0534հա մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0․0534հա մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 32/6 հասցեի 0․0534հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3649517 /երեք միլիոն վեց հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր տասնյոթ/ դրամ արժեքով օտարել քաղ. Արմեն Վանիկի Ղազարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 32/6 հասցեի 0․0534հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3649517 /երեք միլիոն վեց հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր տասնյոթ/ դրամ արժեքով քաղ. Արմեն Վանիկի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |