|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 238 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 18 ԵՎ 10-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 18/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արգամ Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փողոց թիվ 18 և 10-րդ փողոց թիվ 18/1 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած 0.13241հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝ 1.Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փողոց թիվ 18 և 10-րդ փողոց թիվ 18/1 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած 0.13241հա հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին գյուղ 10-րդ փողոց թիվ 18 հասցեով: 2.Պարտավորեցնել քաղ. Արգամ Թամրազյանին. <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|