Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 955
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2024 թվականի N 955

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵԻ, 11-007-0024-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ. հունվարի 08-իթիվ ՏԴ/3363/02/22 քաղաքացիական գործովվճռի՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0024-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի /բաղկացած 12000քմհողամասիցև 719քմշինությունից/ նկատմամբ ճանաչվել է քաղ. Արմեն Վոլոդյայի Սարգսյանի սեփականության իրավունքը: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին` նշված տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու և հասցե տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 3405.1քմ, որտեղ առկա է բնակելի տուն և անասնաշենք: Նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0024-0002 ծածկագրով տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների, կցակառուցումների և օժանդակ շինության շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Արմեն Վոլոդյայի Սարգսյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Հաստատել Դիլիջանհամայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0024-0002 կադաստրային ծածկագրով հողամասի գլխավոր հատակագիծը՝ 3405.1քմ մակերեսով, քաղ. Արմեն Վոլոդյայի Սարգսյանի սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2.Նշված 3405.1քմ տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների, կցակառուցումների  և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղ. Արմեն Վոլոդյայի Սարգսյանի (ծնված 05.04.1964թ.) սեփականության իրավունքը:
3.Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0024-0002 կադաստրային ծածկագրով 34051քմ մակերեսով հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Աղավնավանք գյուղ, 2-րդ փողոց թիվ 2/1։
4․Պարտավորեցնել քաղ. Արմեն Սարգսյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner