|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունիսի 2025 թվականի N 463 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025Թ. ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 293-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի լրումն Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 27-ի «քաղ․ Մարետտա Թումանյանին հատկացված 596․0քմ այգեգործական հողամասին նոր հասցե տրամադրելու մասին» թիվ 293-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով`
1․Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 27-ի «քաղ․ Մարետտա Թումանյանին հատկացված 596․0քմ այգեգործական հողամասին նոր հասցե տրամադրելու մասին» թիվ 293-Ա որոշման մեջ լրացնել. 1) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 163/3 հասցեի 596․0քմ մակերեսով հողամասի և բնակելի տան գործառնական նշանակությունը Բնակավայրերի «այլ հողերից» փոփոխել որպես «բնակելի կառուցապատման»: 2) «Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Մարետտա Թումանյանը ձեռք է բերում սեփականության իրավունք»: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|