Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի և 468-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպության 13.10.2025 թվականի թիվ 074825 գրությունը և 10.07.2013 թվականին կնքված «Գույքի անհատույց օգտագործման» պայմանագրի 11-րդ կետը՝
1․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպության միջև 2013 թվականի հուլիսի 10-ին կնքված Տավուշի մարզ, ք․ Դիլիջան,Օրջոնիկիձեի փողոց, թիվ 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի մի մասի՝ 286,5 քառակուսի մետր մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։