|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 240 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, <<ԲԵԳՆԱՑ ՅԱԼ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 8832.6ՔՄ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՔԱՂ.ՍԻԼՎԱ ԱԲԱԶՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սիլվա Աբազյանը՝ Դիլիջան քաղաքի <<Բեգնաց Յալ>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 8832.6քմ մակերեսով հողամասը որպես արոտավայր օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով՝ 1.Քաղ. Սիլվա Աբազյանին տրամադրել Դիլիջան քաղաքի <<Բեգնաց Յալ>> կոչվող հանդամասի 8832.6քմ մակերեսով արոտավայրից 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2.Արոտավայրից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 9000դրամ: 3.Քաղաքացու հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|