Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Վարդան Վոլոդյայի Հախվերդյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 161 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 660.0քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց թիվ 161/1 հասցեի/ 203.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 203.8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 161/1 հասցեի 203.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2142713 /երկու միլիոն հարյուր քառասուներկու հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Վարդան Վոլոդյայի Հախվերդյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 161/1 հասցեի 203.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2142713 /երկու միլիոն հարյուր քառասուներկու հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Վարդան Վոլոդյայի Հախվերդյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |