Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 631
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2025 թվականի N 631

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ, կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ «Նառա Դավթյան Աշոտի» և «Իմիջ Մ․Գ», «ԲԻԹԻԷԼ Սերվիսիս», «Էկո կայան», «Իննովիթիս», «Ջանս», «Նևադա սան» ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝

1․Բավարարել անհատ ձեռնարկատեր «Նառա Դավթյան Աշոտի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.07.2025-31.12.2025թթ-ի համար:

2․Բավարարել «Իմիջ Մ․Գ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.09.2025-30.09.2025թ-ի համար։

3․Բավարարել «ԲԻԹԻԷԼ Սերվիսիս» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.09.2025-30.09.2025թ-ի համար։

4․Բավարարել «Էկո կայան» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.07.2025-31.12.2025թթ-ի համար:

5․Բավարարել «Իննովիթիս» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.09.2025-31.12.2025թթ-ի համար:

6․Բավարարել «Նևադա սան» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.04.2025-30.09.2025թթ-ի համար:

7․Բավարարել «Ջանս» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.09.2025-31.12.2025թ-ի համար։

8.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:

9.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner