Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 255
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության 15.07.2021թ․ թիվ 1169-Ն որոշման, Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 31.10.2024թ․ կնքված թիվ 1 համաձայնագրի, Դիլիջան համայնքին հատկացվել է 1 786 400 ՀՀ դրամ՝ 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով։  ՀՀ կառավարության 28.12.2023թ․ թիվ 2323-Ն և 22.08.2024թ․ թիվ 1341-Ն որոշումների, Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 04.11.2024թ․ կնքված թիվ ԴՄ-ԴԵԴ-2024 պայմանագրի Դիլիջան համայնքին հատկացվել է 1 525 900 ՀՀ դրամ՝ արտադպրոցական հաստատություններում դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված մանկավարժներին լրավճար վճարելու նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է վերը նշված գումարները ճանաչել եկամուտ և ծախս։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 1 786 400  (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ և 1 525 900 (մեկ միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ գումարները ճանաչել որպես եկամուտ։ 

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  1 786 400  (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝  Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ «09-01-01»  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածով, իսկ 1 525 900 (մեկ միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամը՝  Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ «09-05-01»  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4729 /Այլ նպաստներ բյուջեից/ հոդվածով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner