Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց 2Ա շենք, բնակարան 19 հասցեի բնակիչ Մարետտա Շահենի Թումանյանը` հայտնելով, որ Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի օգոստոսի 2-ի նիստի արձանագրային որոշման մեջ թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Մարետտա Շահենի Թումանյանի» փոխարեն գրվել է «Մարիետա Շահենի Թումանյանի»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի օգոստոսի 2-ի նիստի «Դիլիջան քաղաքի Շամախյան 2Ա շենքի թիվ 19 բնակարանի վարձակալ Մարտին Անդրանիկի Թումանյանի դիմումի մասին» արձանագրային որոշման մեջ «Մարետտա Շահենի Թումանյանի» փոխարեն գրվել է «Մարիետա Շահենի Թումանյանի»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի օգոստոսի 2-ի նիստի «Դիլիջան քաղաքի Շամախյան 2Ա շենքի թիվ 19 բնակարանի վարձակալ Մարտին Անդրանիկի Թումանյանի դիմումի մասին» արձանագրային որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Մարիետա Շահենի Թումանյանի» փոխարեն կարդալ «Մարետտա Շահենի Թումանյանի»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: