Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԱԼԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ 27.03.2023Թ. ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ալիկ Բեգլարյանը՝ Դիլիջան համայնքի և իր միջև 27.03.2023թ. կնքված Տավուշի մարզ Դիլիջան համայնք, ք․ Դիլիջան Մյասնիկյան փողոց թիվ 72/5 հասցեում գտնվող 209.7քմ մակերեսով հողամասի ընդհանուր օգտագործման կառուցապատման նպատակով տրամադրված պայմանագիրը լուծելու խնդրանքով:

   Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով 27.03.2023թ․ կնքված պայմանագրի 9․1 կետը ՝

1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և Ալիկ Բեգլարյանի միջև 27.03.2023թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 72/5 հասցեում գտնվող 209.7քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մասին պայմանագիրը /կառուցապատման իրավունքի վկայական՝ թիվ 30032023-11-0070, տրվ. 30.03.2023թ./։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner