Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Աշոտ Ամիրխանյանը,Սեդա Ամիրխանյանը,Արշակ Ամիրխանյանը, Աիդա Ամիրխանյանը և Ագնեսա Ամիրխանյանը Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-0011-0002 կադաստրային ծածկագրով 0.113հա հողամասին նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-0011-0002 կադաստրային ծածկագրով 0.113հա տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Գոշ գյուղ, Մ. Գոշի փողոց, 2-րդ նրբանցքի 2-րդ փակուղի թիվ 5/2:
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: