Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արգամ Թամրազյանը` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 10 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող բնակելի կառուցապատման նշանակության 0.07հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու և տեղադիրքը ուղղելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 0.07հա հողամասի սահմանների ճշտում, որի մակերեսը կազմել է 0.06241հա: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 10 հասցեի, քաղ. Արգամ Ռազմիկի Թամրազյանին պատկանող բնակելի կառուցապատման նշանակության 0.06241հա հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Պարտավորեցնել քաղ. Արգամ Թամրազյանին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: