Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ, կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ «Գոհար Ասատրյան Աշոտի», «Վանիկ Սարգսյան Վասիլի», «Բիթիէլ սերվիսիս», «Իմիջ Մ․Գ», «ԷԳԱ», «ԷՖ ԸՆԴ ԲԻ Փարադայս», ՍՊ ընկերությունների և «Յուքոմ» ՓԲ ընկերության դիմում-հայտերը՝
1․Բավարարել «Յուքոմ» ՓԲ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
2․Բավարարել «ԷՖ ԸՆԴ ԲԻ Փարադայս» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.04.2025 - 31.12.2025թ-ի համար։
3․Բավարարել «Իմիջ Մ․Գ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.08.2025-31.08.2025թ-ի ժամանակահատվածի համար։
4․Բավարարել «Բիթիէլ սերվիսիս» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.08.2025-31.08.2025թ-ի ժամանակահատվածի համար։
5․Բավարարել «ԷԳԱ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.05.2025-01.07.2025թ-ի ժամանակահատվածի համար։
6․Բավարարել անհատ ձեռնարկատեր «Վանիկ Սարգսյան Վասիլի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար:
7․Բավարարել անհատ ձեռնարկատեր «Գոհար Ասատրյան Աշոտի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար:
8․Բավարարել անհատ ձեռնարկատեր «Գոհար Ասատրյան Աշոտի» դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
9.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
10.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։