Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Լևոն Սամվելի Գասպարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 44/4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.026հա հողամասին կից գտնվող /Վասիլևի փողոց թիվ 44/6 հասցեի/ 0.026հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.026հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 44/6 հասցեի 0.026հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1776918 /մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունվեց հազար ինը հարյուր տասնութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Լևոն Սամվելի Գասպարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 44/6 հասցեի 0.026հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1776918 /մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունվեց հազար ինը հարյուր տասնութ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Լևոն Սամվելի Գասպարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |