Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով` Դիլիջան համայնքի 2026 թվականի  բյուջետային  գործընթացը  սկսելու նպատակով՝

1.Հաստատել Դիլիջան համայնքի 2026 թվականի  բյուջեի  նախագծի  մշակման  աշխատանքների  իրականացման  ժամանակացույցը՝ համաձայն  հավելվածի:

2.Ընդունել ի գիտություն, որ՝

1)Դիլիջան համայնքի 2026  թվականի  բյուջետային  ֆինանսավորման  հայտերը  ներառում  են  կապիտալ  բնույթի  ծախսերի  մասով  սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ–հիմնավորումները,

2)Դիլիջան համայնքի 2026  թվականի  բյուջետային  ֆինանսավորման  հայտերը  կազմելիս  պետք է  հաշվի  առնվեն համայնքի  զարգացման  ծրագրերի հիմնական ուղղությունները։

3.Հանձնարարել Դիլիջան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին  և համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին՝

1)2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության   և  մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները,

2)սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

4.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ ըստ անհրաժեշտության զեկուցել ժամանակացույցով  նախատեսված  աշխատանքների  կատարման  ընթացքի շեղումների վերաբերյալ։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner