Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 87
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՀԱՂԱՐԾԻՆ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 109/1 ՀԱՍՑԵԻ ԱՆԱՍՆԱՇԵՆՔՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Սերգեյ Գրիշայի Թամամյանը իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի գ․ Հաղարծին, 5-րդ փողոց 109/1 անասնաշենքն իր սպասարկման 0.01587 հա հողամասով (կադաստրային ծածկագիր՝ 11-042-0080-0075) որպես սեփականություն անհատույց փոխանցել /նվիրել/ Դիլիջան համայնքին։

Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել  համայնքի ավագանուն՝ Սերգեյ Գրիշայի Թամամյանի կողմից Դիլիջան համայնքի գ․ Հաղարծին, 5-րդ փողոց 109/1 անասնաշենքն իր սպասարկման 0.01587 հա հողամասով (կադաստրային ծածկագիր՝ 11-042-0080-0075) որպես Դիլիջան համայնքին  նվիրատվություն ընդունելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Ղեկավարվելով  ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Սերգեյ Գրիշայի Թամամյանի կողմից, որպես Դիլիջան համայնքին  նվիրատվություն Դիլիջան համայնքի գ․ Հաղարծին, 5-րդ փողոց 109/1 անասնաշենքն իր սպասարկման 0.01587 հա հողամասով (կադաստրային ծածկագիր՝ 11-042-0080-0075) ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Առաջարկել Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, գույքի հանձնման և համայնքի հողային ֆոնդ ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner