Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 101
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2025 թվականի N 101

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲ ԹԻՎ 36/2 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացիներ Հայկ Ղազարյանի և Արմեն Ղազարյանի լ/ա Արման Ստեփանյանը` Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 36/2 հասցեի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 23092024-11-0077 վկայական), շինության գործառնական նշանակությունը՝ որպես հասարակական նշանակության փոփոխելու խնդրանքով:
    Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված փոփոխությունը չի պահանջում շինարարական աշխատանքների իրականացում և առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձե փողոց 4-րդ նրբ․ թիվ 36/2 հասցեի շինության գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության, ինչպես նաև վերջինիս սպասարկման 0.154217հա հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ:
    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝

1.Քաղաքացիներ Հայկ Ղազարյանին և Արմեն Ղազարյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 23092024-11-0077 վկայական), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձե փողոց 4-րդ նրբ․ թիվ 36/2 հասցեի 559․քմ շինության գործառնական նշանակությունը փոփոխել որպես հյուրատան:
2.Վերոգրյալ  0.154217հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման:
3.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner