Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 285
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի  միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 25.12.2024թ․ թիվ 27 և թիվ 28 պայմանագրերի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 33 088 500 (երեսուներեք միլիոն ութանասունութ  հազար հինգ հարյուրՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի «Մյասնիկյան-Սայաթ-Նովա-Աղստև հատվածի սելավատարի» կառուցման (17 211 000 ՀՀ դրամ) աշխատանքների և Դիլիջան համայնքի թվով 5 ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգման /Մյասնիկյան 84, Գետափնյա 74, Օրջոնիկիձե 77 շենքեր/  (15 877 500 ՀՀդրամ) աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ սուբվենցիոն եկամտային հաշվին և  ծախս սուբվենցիոն ծախսային հաշիվներով։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  33 088 500 (երեսուներեք միլիոն ութանասունութ  հազար հինգ հարյուրՀՀ դրամ  կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ սուբվենցիոն եկամտային հաշվին։

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված   33 088 500 (երեսուներեք միլիոն ութանասունութ  հազար հինգ հարյուրՀՀ դրամ  կապիտալ սուբվենցիան ճանաչել  ծախս  և ուղղել «04-05-01» /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման սուբվենցիոն ծախսային հաշվի 5113 հոդվածին՝ 17 211 000(տասնյոթ միլիոն երկու հարյուր տասնմեկ հազար) ՀՀ դրամ, «06-01-01»  /Բնակարանային շինարարություն/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման սուբվենցիոն ծախսային հաշվի 5113 հոդվածին՝ 15 877 500 (Տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner